Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Չկա այս բուծիների ժամանակների անհոգությունն ու հանգստությունը

Չկա այս բուծիների ժամանակների անհոգությունն ու հանգստությունը
17.04.2025 | 19:21

Էն օրը էս բուծիների նկարն աչքովս ընկավ, ու մտովի տեղափոխվեցի 2000-ականների սկիզբ. իմ տարեկից տղերքը հատկապես կփաստեն, որ առավոտից իրիկուն դրսերում խաղում էինք ու էնքան անհոգ էինք, որ ամառային արձակուրդները մի ողջ հավերժություն էին թվում մեզ։

Ու ընդհանրապես էն, ինչ կապված է պատանեկության տարիների հետ, հիմա հատկապես ջերմ հիշողություններ է արթնացնում. էս բուծիները, Արամ Ասատրյանի կասետները (ով հայ ժողովրդի միակ Ամերիկա գնացած-եկած «ծանոթն» էր), Հայրենիք TV-ն, «Եթեր» օրաթերթի միջի ծրագրերում կլորակով նշվող Գեղ/ֆիլմերն ու հետաքրքիր հաղորդումները…

Այդ ժամանակներում էլ հեշտ չէր կյանքը, բայց մենք դա չէինք զգում, մեր մանկությունն ու պատանեկությունը մեզնից ոչ ոք չէր խլում։ Հիմա լրիվ ուրիշ է։ Հիմա առաջին դասարանցի երեխան գիտի ով ա նիկոլը, ինչ ա արել ու ինչ պետք ա անել իր հետ։ Մենք գոհ ենք, որ երեխան գիտակից է մեծանում, բայց չենք նկատում, որ մեր թեթև ձեռքով էդ երեխեքը ժամանակից շուտ են մեծացել, հասունացել ու մեր հետ «մտել» քաղաքականություն։ Բայց այդպիսին են ժամանակները, այդպես են մեզ ստիպում ապրել, ու չնայած, որ հիմա երեխաները ավելի լավ ու ժամանակից բուծիներ են հագնում, ավելի շատ հետաքրքրություններ ունեն, բայց, ցավոք, չկա այս բուծիների ժամանակների անհոգությունն ու հանգստությունը՝ բոլոր առումներով։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7829

Մեկնաբանություններ